Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պետք չէ խոսել պատերազմի մասին, քանի որ դա անհնար է․ Պեսկով

analitik.am

 

Միջուկային հավասարության պահպանման շնորհիվ ներկայումս անհնար է համաշխարհային պատերազմ: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ այս թեման բարձրացրել է նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ գծի ընթացքում: Երկրի ղեկավարը սադրանք է որակել Ղրիմի ափերին բրիտանական Defender կործանիչի հետ կապված միջադեպը, բայց շեշտել է, որ դա չի հանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի:

«Կարո՞ղ է պատերազմ լինել: Պուտինը հստակ ասել է, որ դա քիչ հավանական է: Եվ այստեղ մենք ապահովագրված ենք միջուկային հավասարությամբ»,-ասել է Կրեմլի խոսնակը:

 

Նույն շարքից