Գլխավոր Հասարակություն 

Գերիների 15–հոգանոց խումբը Բաքվից հասավ Երևան

analitik.am

15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Գերիներն Ադրբեջանից վերադարձել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի անմիջական ջանքերի շնորհիվ:

Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավային շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։

Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։

Նախօրերեին գերեվարված զինծառայողներից 12-ին ադրբեջանական դատարանը դատապարտվեց 6 ամսվա, 2-ին՝ 4 տարվա ազատազրկման՝ իբրև թե «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու» համար, սակայն նրանք արդարացվել էին առաջադրված այլ հոդվածներով։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերիների՝ Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հաստատված թիվը 60 է, իսկ չճշտված տվյալներով ՝ 110: Ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում շարունակում են մնալ շուրջ 200 հայ ռազմագերիներ:

Նույն շարքից