Հասարակություն Տեսանյութեր Տնտեսություն 

Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում. Վահան Թումասյան (տեսանյութ)

analitik.am

Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։

«Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում:
Առավել ծանր է ամբողջովին անջրդի, ամենաաղքատ ու անտեսված՝ Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում: «Շիրակ կենտրոնը» մի շարք գյուղատնտեսական ծրագրեր հենց այս վայրերում է իրականացնում:
Ծրագրերից մեկի՝ «Չմշակվող վարելահողերի վերականգնում, հացահատիկի մշակում» շրջանակում նախորդ տարվանից մոտ 30 հեկտարի վրա աննկարագրել ծանր աշխատանք կատարեցինք: Սպասում էինք լավ բերքի, հազար ու մի նպատակ կար, բայց երաշտը ամեն ինչ խափանեց: https://shirakcentre.am/hy/program/2021/51/
Բնականաբար մենք գործի կեսից կանգնողներից չենք: Հիմա կանաչ դաշտերում, չսպասելով բերքահավաքին, սկսել ենք վար անել: Թող համարվի, որ կանաչ պարարտացում ենք անում, միևնույն է կգտնենք միջոցներ նույն դաշտերում աշնանացան ցորեն ցանել...»,- գրել է նա:

Նույն շարքից