Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ զենքի մասին են խոսում ադրբեջանցիները մեր պոստերի մասին ռեպորտաժում. Նոր մանրամասներ /տեսանյութ/

analitik.am

 

Քանի որ արդեն իսկ կորցրել ենք նշված դիրքը, որը գտնվում է Մատաղիս -Թալիշ ուղղությամբ եւ առավել հայտնի էր որպես «կալգոտկի» պոստ, ուստի կարելի է խոսել այն ամենի մասին ինչի մասին մինչ պատերազմը հասկանալի պատճառներով խոսել չէր կարելի։

Ադրբեջանական կողմի նկարահանած այս ռեպորտաժում, մանրամասն խոսվում է մեր դիրքերի կահավորման, ինժեներական ենթակառուցվածքների եւ զինատեսակների մասին։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետեւյալ դրվագի վրա։

Ռեպորտաժում ասում է «пропановые боеприпасы» , որի մասին մինչ այս պահը հանրային տիրույթում չի խոսվել։

Այդ զինատեսակը բավականին արդյունավետ կիրառվել է Սիրիայում , ինչից հետո այդ տեխնոլոգիան կիրառել են նաեւ Արցախի Պաշտպանական Բանակում։

Առաջին հայացքից այդ զենքը նման է 120մմ ականանետի։

Զենքը կրակելուց հետո, արձակված ռումբը մոտ 500-600 մ շառավիղով երկրաշարժի էֆեկտ է ստեղծում հակառակորդի թիկունքում` քանդելով բլինդաժներ, կացարաններ եւ այլ երթակառուցվածքներ։

Հ.Գ

Մեկնաբանությունում կդնեմ այդ զենքի ֆոտոն, որը նկարել եմ հենց այդ դիրքում 3-4 տարի առաջ...

Վիտալի Մանգասարյան

Տեսանյութը՝ այստեղ

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից