Միջազգային Քաղաքականություն 

Բայդենն ամերիկացիներին «պայծառ ապագա» է խոստացել

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ Անկախության օրվա առթիվ իր ելույթի ժամանակ ամերիկացիներին «պայծառ ապագա» է խոստացել: Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը:

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն 245 տարի առաջ անկախություն է հռչակել Մեծ Բրիտանիայի «հեռավոր թագավորությունից», և այժմ նրանք պետք է նույնն անեն կորոնավիրուսի հետ կապված: Դրանից հետո երկիրը կտեսնի «ամենապայծառ ապագան», հավաստիացրել է նա:

Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հիվանդությունը դեռ չի հաղթահարվել, և վիրուսի վտանգավոր տեսակները շարունակում են հայտնվել:

Տնտեսության վերջնական վերականգնման և կորոնավիրուսի տարածման նկատմամբ հաղթանակի համար, Բայդենը խորհուրդ է տվել քաղաքացիներին պատվաստվել․ «Դա ամենահայրենասիրական բանն է, որ կարող եք անել»,-շեշտել է նա:

 

 

Նույն շարքից