Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն Ուկրաինայի մասին հոդված է գրում

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնուրույն է աշխատում Ուկրաինայի մասին հոդվածի վրա, նա օգնության կարիք չունի: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Օգնություն պետք չէ, նախագահն ինքն է աշխատում այդ հոդվածի վրա, հենց որ այն պատրաստ լինի, մենք այն կհրապարակենք», - ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Նա պատասխանել է նաև Պուտինի ելույթների, հարցազրույցների և հոդվածների ամբողջական խմբագրականի հնարավոր թողարկման մասին հարցին․ «Գիտեք, դրանք փաստացի տպագրվել են: Դրանք բոլորը նախագահի կայքում են և հասանելի են ցանկացողների համար ... Այդ ամենը հասանելի է ցանկացած քաղաքացու և ցանկացած հրատարակչության համար, քանի որ այն հանրային տիրույթում է»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Պուտինն ուղիղ գծի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատմության մասին նոր վերլուծական հոդվածի մասին: Նա նաև նշել է, որ Ուկրաինային չի համարում ոչ բարեկամ երկիր:

 

Նույն շարքից