Հասարակություն Միջազգային 

Թուրքիան իսրայելցի զբոսաշրջիկին արտաքսել է թուրքական թղթադրամով քիթը մաքրելու համար

analitik.am

Շաբաթ օրը իսրայելցի զբոսաշրջիկը 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ քիթը մաքրում էր 20 ֆունտանոց թուրքական թղթադրամով:

Թուրքիայի տնտեսությունը ծաղրող տեսանյութի պատճառով Մուհամեդ Նադեր Բադրանան արտաքսվել է երկրից՝ գրում է Jerusalem Post թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ Ստամբուլի Շիկթահ շրջանի ռեստորաններից մեկում: Հաջորդ օրը երիտասարդին իր հյուրանոցում ձերբակալել են՝ ներկայացնելով «պետական ​​ինքնիշխանության խորհրդանիշն անպատվելու» մեղադրանք:

Թուրքական լիրան Եվրոպայում ամենավատ արժույթներից մեկն է և այս տարի կորցրել է մոտ 20 տոկոսը՝ չնայած Կենտրոնական բանկի միջամտությանը: 2008 թ. ֆինանսական ճգնաժամից հետո արժույթը կորցրել է իր արժեքի ընդհանուր 86 տոկոսը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից