Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից հնարավոր անբարյացակամ գործողություններին․ Լավրով

analitik.am

 

Ռուսաստանը կոշտ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից հնարավոր անբարյացակամ գործողություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ինդոնեզական Rakyat Merdeka թերթին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի ղեկավարը հստակ նշել է, այդ թվում՝ հրապարակավ, որ բոլոր ուղղություններով արդյունք հնարավոր է բացառապես շահերի փոխընդունելի բալանս գտնելու արդյունքում՝ պարիտետային սկզբունքի հիման վրա»,-շեշտել է արտգործնախարարը:

Լավրովը հավելել է, որ Ժնեևի գագաթնաժողովում Վաշինգտոնի կողմից առարկություններ չեն եղել: Բայց ԱՄՆ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ բանակցությունների մասնակիցներն անմիջապես անցել են նախկին «նախատումներին». Ասում են՝ մենք «ցույց տվեցինք Մոսկվային, հստակ նախազգուշացրեցինք, նախանշեցինք պահանջները»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Արտաքին գործերի նախարարությունն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Վաշինգտոնի «նախազգուշացումները» սկսել են ուղեկցվել սպառնալիքներով. «Եթե Ռուսաստանը» մի քանի ամսվա ընթացքում» չընդունի Ժնևում նշված «խաղի կանոնները», դրան կհետևի նոր ճնշում»:

 

Նույն շարքից