Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Կարծեմ՝ դրան էր, որ մեր տղերքը մի օր ԱԺ-ի մուտքի մոտ ստորացրեցին. Սաղաթելյանը՝ իմքայլական պատգամավորի մասին

analitik.am

 

Կարծեմ՝ դրան էր, որ մեր տղերքը մի օր Ազգային ժողովի մուտքի մոտ ստորացրեցին: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Արմեն Խաչատրյանի մասին, ով, արձագանքելով ՀՅԴ-ականների հայտարարություններին, թե իշխանություններին օր ու արև չեն տալու, ասել էր, որ իր տեղը գիտեն, եթե տղամարդ են, թող օր ու արև չտան:

«Ինքը մի անգամ դրա միջով անցել է, մի անգամ ստորացրել են, եթե ուզում է, առաջիկայում էլի առիթ կունենա»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը կառավարության մի մասնաշենքից մյուս մասնաշենք գնալու համար առնվազն 2 հազար հոգանոց ոստիկանություն էր բերում փողոց. «Մենք հասել էինք նրան, որ չէինք թողնում կենտրոնում տեղաշարժվի: Մեր երիտասարդները նույնիսկ հումոր էին արել, գրել էին, որ գնացել էին ԿԳՄՍՆ-ի մոտ, սակայն չէին գնացել, 2 հազարանոց զորք էին հանել: Մենք հասել էինք նրան, որ չէինք թողնում այդ մարդուն շարժվել»:

«ԱԺ այդ մեծ-մեծ խոսող պատգամավորների կեսն իրենց պադվալներում էին, կեսը՝ չգիտեմ որտեղ: Որովհետև փողոցում քաղաքացիները հանդիպում էին, պարզ հարցադրումներ անում, ինչն ավարտվում էր իրենց ստորությամբ: Հիմա դա օր ու արև տալ էր, թե՝ ոչ, դուք հասեք: Հո չէինք գնահատելու»,-ասաց նա:

«Նույն ձեր նշած անձի հետ ԱԺ-ի դիմաց մեր տղերքին, ովքեր մասնակցել են պատերազմին, իսկ նրանցից մեկն անգամ վիրավորվել է բերանի շրջանում, հարցնում էր, թե ուր են եղել պատերազմի ժամանակ: Կողքից մեկն ասաց՝ մորդ ու քրոջդ էինք պաշտպանում, այդ թվում՝ նաև Սյունիքում: Դաշնակցությունն իր կյանքն է տվել պատերազմին»,-հավելեց նա:

Նույն շարքից