Միջազգային Քաղաքականություն 

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատեն

analitik.am

Սանկտ Պետերբուրգում գաղտնի նյութեր ստանալուց հետո ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոս Մարտ Լյատեն: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:

«Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի քաղաքացուց գաղտնի բնույթի նյութեր ստանալիս ձերբակալել է էստոնացի դիվանագետ, Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Մարտ Լյատեին», ասված է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հյուպատոսի գործողությունները որակել է որպես դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի և ակնհայտ թշնամական: Նշվում է, որ նրա դեմ միջոցներ են ձեռնարկվելու` համաձայն միջազգային իրավունքի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նույն շարքից