Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ռազմական բազան, որպեսզի իրավիճակի հետագա լարում չլինի Աֆղանստանում

analitik.am

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել Տաջիկստանում իր ռազմական բազան, որպեսզի թույլ չտա Աֆղանստանում իրավիճակի հետագա սրումը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը պնդել է, որ Մոսկվան պատրաստ է անել ամեն ինչ իր դաշնակիցներին պաշտպանելու համար:

Աֆղանստանում իրավիճակը սկսեց լարվել այն բանից հետո, երբ ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները մայիսի 1-ին սկսեցին իրենց զորքերը դուրս բերել աֆղանական տարածքներից:

ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքերով, ամերիկացիներն Աֆղանստանն ամբողջությամբ կլքեն մինչև սեպտեմբերի 11-ը:

Աֆղանստանի օդանավակայանում անվտանգությունն ամերիկացիների հեռանալուց հետո ստանձնելու է Թուրքիան:

 

Նույն շարքից