Բարի օր Քաղաքականություն 

Եթե խնդիրն ինձ դատելն է, ես հենց հիմա էլ պատրաստ եմ. Առուշ Առուշանյան

analitik.am

 

Քննվում է Քարահունջի ղեկավարի խափանման միջոցի ընտրության հարցը: Այստեղ է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Արձագանքելով տեղեկություններին, թե Սյունիքում շուտով սկսվելու են միջանցքի շինարարական աշխատանքներ ու Սյունիքի ղեկավարներին չեզոքացնելու խնդիր կա՝ Առուշանյանը հայտարարեց, որ ինքը հակված է հենց այդ տարբերակին, որ խնդիրն իրենց դատելն է. «Ես պատրաստ եմ դատվելուն, մենակ թե մեր ժողովրդին ամեն օր չգնան այգուց հանեն տանեն, վախեցնեն տարեց մարդկանց, տանեն ոստիկանություն, գյուղապետերին վախեցնեն:

Եթե խնդիրն ինձ հետ է կապված, պետք է դատեն, ես այսօր էլ պատրաստ եմ: Եթե քաղաքական պետք է հետապնդեն, տանեն դատեն, թող տանեն, բայց ոչ այն հոդվածով, որով մեղադրում են»:

«Ես հակված եմ հենց այդ տարբերակին: Գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք, չենք թողնելու միջանցք լինի… Խնդիրը նրանում է, որ մեզ ձերբակալեն, որ կարողանան հարցին հեշտ լուծում տալ»,-հավելեց նա:

 

Նույն շարքից