Միջազգային Քաղաքականություն 

Բայդենի օգնականը Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարի հետ քննարկել է Իրանը և տարածաշրջանը

analitik.am

 

ԱՄՆ նախագահի Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալլիվանը Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար Խալեդ բեն Սալման Ալ-Սաուդի հետ քննարկել է «Իրանի հետ առնչություն ունեցող» խմբավորումներին հակազդելու և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացնելու հարցերը:

«ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականը Վաշինգտոնում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարարի հետ՝ քննարկելու երկու երկրների երկարաժամկետը գործընկերությունը, տարածաշրջանային անվտանգությունը, ԱՄՆ-ի՝ Իրանի հետ առնչություն ունեցող խմբավորումներից Սաուդյան Արաբիայի տարածքը պաշտպանելու պարտավորությունը:

Կողմերը քննարկել են նաև գլոբալ տնտեսական կայուն վերականգնումն ապահովելու ուղղությամբ ջանքերի համադրումը, կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր և Մերձավոր Արևելքում լարվածության լիցքաթափման հնարավորությունը»,-ասված է Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Սալլիվանը բարձրացրել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

regionmonitor

Նույն շարքից