Հասարակություն Միջազգային 

Դալայ-լաման խոստացել է ապրել առնվազն մինչև 110 տարեկան

analitik.am

Դալայ-լաման, ով հուլիսի 6-ին դարձավ 86 տարեկան, հաջորդ օրը բժիշկների ու դեղագործների հետ հանդիպմանը հայտնել է իր հաստատակամությունը՝ ապրելու առնվազն 110 տարի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաձայն իմ երազների, ինչպես նաև կանխագուշակությունների, իմ կյանքը կշարունակվի մինչև 110 տարեկան: Որոշ կանխատեսումներ անգամ մինչև 113 տարեկան»,- նշել է նա:

Բուդդիստների հոգևոր առաջնորդի խոսքով՝ նախօրեին ծննդյան օրվա առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել իր ընկերներից, այդ թվում և պետական գործիչներից ու ղեկավարներից: «Ես դա չեմ համարում դիվանագիտության դրսևորում, այդ բոլոր շնորհավորանքներն անկեղծ են, մաքուր սրտից բխող: Ես դրանք շատ բարձր եմ գնահատում և շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ իմ կյանքն օգտակար է մարդկանց: Դա ինձ լցնում է հաստատակամությամբ ու ուժով՝ ապրել այնքան երկար, որքան կարող եմ»,- ասել է նա:

Նույն շարքից