Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 8-ին կքննարկի իրադրությունը Հաիթիում

analitik.am

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը մտադիր է քննարկել իրադրությունը Հաիթիում հուլիսի 8-ին կայանալիք նիստին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի իր աղբյուրին:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Հայտնի է, որ կնոջ վիճակը կրիտիկական է:

Հօշեցնենք, որ Հաիթիում հայտարարվել է ռազմական դրություն: Դոմինիկյան Հանրապետությունը փակել է այդ երկրի հետ իր սահմանները:

Նույն շարքից