Քաղաքականություն Ֆեյսբուք 

Քանի-քանի արհեստական օրակարգ է մտցվում դաշտ՝ տեղ չթողելով որևէ իրական խնդրի քննարկման․ Վրթանեսյան

analitik.am

Քանի օր է՝ համարյա բան չեմ գրում, սռաչերին չեմ մասնակցում, կողքից հպանցիկ հետևում եմ։

Որոշ ժամանակով կողքից հետևելը շատ լավ վարժություն է։ Դուք էլ փորձե՛ք։

Կզգաք, թե քանի-քանի արհեստական օրակարգ է մտցվում դաշտ և ինչպես են այդ օրակարգերն աշխատում, ինչպես են իրենցով ամեն ինչ լցնում, տեղ չթողելով որևէ իրական խնդրի քննարկման։

Օրինակ՝ Հայաստանի տարածք անխոչընդոտ ներխուժած թշնամու թեման դառնում է «մեզի ձեր քխիկ ՀԱՊԿ-ը պետք չի» թեմա, որի շուրջ ռուսամետներն ու ռուսատյացները սկսում են իրար կոկորդ կրծել։

Օրինակ՝ հերթական «լեզվի սայթաքումն է» դառնում օրվա գլխավոր թեման (մոռանալով նույն պերսոնաժի «մի քիչ գժականով, մի քիչ նիադեկվատով» ինքնախոստովանության մասին)։

Օրինակ՝ ընդհանրապես չի քննարկվում, թե ինչու է պետք «նոր ոստիկանություն» ստեղծելը, բայց քննարկվում է դրա համազգեստն ու լոգոն։

Եւ այլն, և այլն։

 

Կարեն Վրթանեսյան

Նույն շարքից