Բարի օր Քաղաքականություն 

Եվս մեկ պատվիրակություն է մեկնելու Ռուսաստան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Մելքոնյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսաբյուջետային վերահսկողության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող Ռոբերտ Մելքոնյանին 2021 թվականի հուլիսի 18-29-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի քարտուղարության 2019-2020 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու համար:

2. Ռոբերտ Մելքոնյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռոբերտ Մելքոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից