Միջազգային Քաղաքականություն 

Նախագահի սպանությունից հետո Հայիթիում ռազմական դրություն է հայտարարվել

analitik.am

 

Հայիթիի Նախարարների խորհուրդը որոշել է երկրում ռազմական դրություն մտցնել նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո: Այս մասին հայտարարել է Հայիթիի վարչապետ Կլոդ Ժոզեֆը պետական ​​հեռուստատեսության եթերում:

«Նախարարների խորհրդի արտակարգ նիստից հետո մենք որոշեցինք ռազմական դրություն հայտարարել ամբողջ երկրում»,-ասել է Ժոզեֆը:

Հիշեցնենք, որ երեկ գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզին: Հարձակման ժամանակ նրա կինը ևս վիրավորվել էր և ավելի ուշ նույնպես մահացել ստացած վնասվածքներից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից