Հասարակություն 

Ով է երեկվանից Հայաստանի ամենահայտնի կին ոստիկանը. Նա ավագ լեյտենանտ է

analitik.am

 

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում մեկնարկել է Պարեկային ծառայության շարային ստուգատեսը:

Ստուգատեսի ժամանակ տեսախցիկների առաջ խոսեց նաև ծառայության թերևս ամենահայտնի աշխատակիցներից մեկը, ում լուսանկարներն ակտիվորեն տարածվում են սոցկայքերում: Նա Ոստիկանության պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Հովակիմյանն է:

Նա, խոսելով լուսանկարների մասին, հայտարարեց, որ երեկ շատ ուշ է ավարտել ծառայությունը, երբ տուն է վերադարձել, նկարներն ու արձագանքներն ընկերներն ուղարկել են իրեն. «Վատ բան չեմ կարդացել, չեմ հանդիպել: Պոզիտիվ էր: Մի փոքր հումորով՝ մեր քաղաքացիներին բնորոշ»,-ասել է նա:

 

Նույն շարքից