Իրավական Ֆեյսբուք 

ՔՊ-ն հղում է տալիս ՍԴ հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»․ Վարդևանյան

analitik.am

Ծանոթանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ ներկայացված դիրքորոշմանը։ Տեղեկացնեմ, որ փաստորեն այդ կուսակցությունը կայուն հղում է տալիս Սահմանադրական դատարանի ընտրական վեճերի վերաբերյալ նախկին որոշումներին։ Հենց այն որոշումներին, որոնց համար ՍԴ-ի հեղինակության վերաբերյալ «ինչ ասես, ասել էին»։

Իհարկե «փոքրիկ» հանգամանք հաշվի չեն առել, որ ՍԴ մասին նոր օրենքը ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվար ամսին, իսկ այդ որոշումները լրիվ այլ ընթացակարգով ՍԴ մասին օրենքի շրջանակներում են ընդունվել, բայց պետք է ըմբռնումով մոտենալ, ի վերջո Արդարադատության նախարարի պաշտոնակատարը բացի այդ կուսակցությանը ՍԴ-ում ներկայացնելուց այլ ծանրաբեռնվածություն ունի։

Ի դեպ ընտրական օրենսգրքի նորմի մեկնաբանման աղբյուր և դրանով իբր մեզ հակադարձելու միջոց այդ կուսակցության համար հանդիսանում է Դավիթ Հարությունյանի կոնտեքստից կտրված խոսքը, այն պարագայում, որ ուրիշ հարցերում միշտ հակադարձում էին Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին։

Հետաքրքիր բացահայտման միջոց է սահմանադրական արդարադատությունը․․․

 

Արամ Վարդևանյան

 

Նույն շարքից