Միջազգային Քաղաքականություն 

Թալիբները հայտարարել են, որ չեն գրոհելու տաջիկա-աֆղանական սահմանը

analitik.am

Աֆղանստանում գործող «Թալիբան» շարումը մտադիր չէ հարձակում իրականացնել տաջիկա-աֆղանական սահմանի ուղղությամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են շարժման քաղաքական ներկայացուցչությունից:

«Իհարկե, մենք չենք հարձարկվի Տաջիկստանի և Աֆղանստանի միջև սահմանին: Վստահեցնում ենք ռուսական կողմին, որ մեր քաղաքականությունը հարձակումներով պայմանավորված չէ»,- ասել է վերջինս:

Հիշեցնենք, որ իրավիճակը տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի լարվածությունը սրվել է օրեր առաջ, երբ սահմանին տեղակայված աֆղան զինվորները հեռացել են իրենց դիրքերից թալիբների առաջխաղացման պատճառով:

Երկրին սպառնացող վտանգով պայմանավորված Տաջիկստանը նախօրեին դիմել էր ՀԱՊԿ-ին՝ օգնություն խնդրելով ստեղծված իրավիճակը հարթելու համար:

Նույն շարքից