Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Որ դեպքում Բելառուսում պատերազմ կսկսվի /Տեսանյութ/

analitik.am

 

Պատերազմ Բելառուսի տարածքում կարող է սկսվել երկրում քաոս ստեղծելու փորձի արդյունքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռազմական համալսարանների շրջանավարտների հետ հանդիպմանը:

«Տեսականորեն, մենք պատերազմի չենք պատրաստվում այնպես, ինչպես նախկինում. Դուք հիանալի հասկանում եք, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, չի սկսվի դրսից ագրեսիայով, այն կսկսվի ներսից, կսկսվի մեր ժողովրդի մտքի ոչնչացումից»,-ընդգծել է Բելառուսի ղեկավարը:

«Նախ՝ արևմտյան երկրները քաոս կտարածեն հանրապետությունում, և միայն այդ դեպքում, անհրաժեշտության դեպքում, իրենց զորքերը կտեղակայեն»,-շեշտել է Լուկաշենկոն:

Ըստ նրա, այս առումով Բելառուսի անվտանգության ամենահուսալի երաշխավորը լավ պատրաստված սպայական կազմն է․ «Սա է մեր ազգային անվտանգության հայեցակարգի էությունը»,-հավելել է նա:

 

Նույն շարքից