Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հրայր Թովմասյանն ուշագրավ հայտարարություն արեց

analitik.am

 

ՍԴ-ն քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը:

Քիչ առաջ ՍԴ դիմած կողմերից Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը չմասնակցի նիստին:

Միջնորդությանը միացավ նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

ՍԴ անդամ Հրայր Թովմասյանն ասաց, որ այս միջնորդությունն այս փուլում ՍԴ-ի կողմից քննության առարկա չի կարող դառնալ: ՍԴ մասին օրենքի համաձայն հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում, իսկ այդ փուլն արդեն անցել է. «Այս հարցն այս փուլում դատարանի կողմից քննության առարկա չի կարող դառնալ: Մենք ավելորդ ժամանակ ենք ծախսելու, վերջում արձանագրենք, որ դատարանը չի կարող այս հարցը քննարկել ու որոշում կայացնել»:

Նույն շարքից