Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ-ն պատրաստ Է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը

analitik.am

 

Ռուսաստանը պատրաստ Է խորհրդատվական աջակցություն ցույց տալու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը՝ դրա հետագա սահմանազատմամբ՝ երկրների միջեւ հակամարության շուտափույթ լուծման նպատակով: Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես սույն խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի շուտափույթ գործարկումը՝ դրա հետագա սահմանազատմամբ:

Մենք պատրաստ ենք ցույց տալու անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, եւ ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում՝ լարվածության ապաԷսկալացիայի նպատակով»,- ասել Է նա:

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, թե երկու երկրների սահմանին ստեղծված իրադրությունը կապված Է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է:

«Մենք ելնում ենք այն բանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրադրությունն ուղղակիորեն կապված չԷ Լեռնային Ղարաբաղի հիմնախդրի կարգավորման հետ եւ սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է: Ընդհանուր ֆոննն, անտարակույս, սաստկացնում Է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը, դա իրոք այդպես Է»,- հավելել Է Զախարովան:

 

Նույն շարքից