Միջազգային Քաղաքականություն 

Պաղեստինի նախագահը Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա

analitik.am

 

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 9-11-ը կայցելի Անկարա: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը:

Նշվում է, որ Աբաս-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Պաղեստինի միջև համագործակցությունն ավելի խորացնելու համար:

Հանդիպմանը նաև կքննարկվեն Պաղեստինում հումանիտար իրավիճակն ու պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումները:

Կողմերը մտքեր կփոխանակեն Պաղեստինում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ:

ermenihaber

 

Նույն շարքից