Հասարակություն Մշակույթ 

Արևելյան Վրաստանում բրոնզե դարի ոսկով դամբարաններ են գտել

analitik.am

Հնագետները միջին բրոնզի դարաշրջանի արտեֆակտներով դամբարաններ են հայտնաբերել  Արևելյան Վրաստանի Տետրիցկարո շրջանում (Քվեմո-Քարթլիի մարզ): Այս մասին Грузия онлайн կայքի փոխանցմամբ հայտնում է Վրաստանի ազգային թանգարանը:

Բլրի պեղման ժամանակ հայտնաբերվել են ոսկե և կերամիկայից իրեր: Մասնագետները դրանք թվագրում են մ.թ.ա. 21-20-րդ դարերին:

Բոլոր ցուցանմուշներն ուղարկվել են Թբիլիսիի Սիմոն Ջանաշիայի անվան Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական և ազգագրական նյութերի վերականգնման հետազոտական լաբորատորիա:

Ներկայումս այնտեղ նախնական ուսումնասիրություններ են ընթանում,  սկսվել է փորձնական մշակումը: Գործընթացը ղեկավարում է լաբորատորիայի ղեկավար, դոկտոր Նինո Քեբուլաձեն:

Նույն շարքից