Միջազգային Քաղաքականություն 

Հայիթիում ժամանակավոր նախագահ է նշանակվել

analitik.am

 

Հայիթիի Սենատը երկրի ժամանակավոր նախագահ է նշանակել․ Նա Սենատի նախագահ Ջոզեֆ Լամբերն է։ Այս մասին հայտնում է տեղի Juno7 պորտալը։

«Նոր ժամանակավոր նախագահը՝ Ջոզեֆ Լամբերը, սահմանադրական երդում է տվել խորհրդարանում»,-ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ Լամբերը նախագահի պարտականությունները կկատարի մինչև 2022-ի հունվարի երկրորդ երկուշաբթին:

Նշվում է նաև, որ պետության ժամանակավոր ղեկավարը խորհրդակցություններ կանցկացնի տարբեր գերատեսչությունների հետ: Փաստաթուղթն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

 

Նույն շարքից