Միջազգային Քաղաքականություն 

Քաբուլը Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կոչ է արել օգնել ահաբեկչության դեմ պայքարում

analitik.am

 

Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Խամդուլլա Մոխիբն արտաքին գործընկերներին, ներառյալ՝ Չինաստանին, Հնդկաստանին և Ռուսաստանին, կոչ է արել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Քաբուլի պաշտպանական և անվտանգության ուժերին՝ ահաբեկչության դեմ պայքարում:

«Մենք արտաքին գործընկերներին կոչ ենք անում օգնել մեր պաշտպանական և անվտանգության ուժերին ահաբեկչության դեմ պայքարում: Մենք ողջունում ենք բոլոր արտաքին գործընկերների տեխնիկական աջակցությունը, իհարկե Չինաստանից, Հնդկաստանից և Ռուսաստանից»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ցանկացած արտաքին օգնություն չպետք է հանգեցնի երկրի ներքին գործերին միջամտության:

 

Նույն շարքից