Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն ասել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի Աֆղանստանում իրավիճակի սրման պատճառով

analitik.am

 

Ռուսաստանը մտադիր չէ որևէ միջոցներ ձեռնարկել Աֆղանստանում իրավիճակի սրման ֆոնին, քանի դեռ իրադարձություններն ազդեցություն չեն ունենում Մոսկվայի դաշնակիցների վրա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո:

«Այն փաստը, որ թալիբները զբաղեցրել են սահմանային դիրքերն Իրանի հետ սահմանին, Տաջիկստանի հետ սահմանին ... Մինչ դա տեղի է ունենում Աֆղանստանի տարածքում, մենք չենք պատրաստվում որևէ միջոց ձեռնարկել, բացի մեր կողմից պնդվող աջակցության այն կոչերը, որ քաղաքական պրոցեսը, որը բոլոր աֆղանցիները բանավոր աջակցել են, հնարավորինս արագ լինի»,-ասել է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Նույն շարքից