Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ խոսել է զենքի շրջանառության վերահսկողության խստացման մասին

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ես այսօր առաջարկում եմ վերադառնալ այն հրահանգին, որը ես ձևակերպեցի որոշ ժամանակ առաջ հրազենի օգտագործման հետ կապված ողբերգական իրադարձություններից հետո»,-ասել է պետության ղեկավարը:

Պուտինը ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին և Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին խնդրել է նախանշել առաջարկները, որոնց օգնությամբ, նրանց կարծիքով, հնարավոր է «պատշաճ կարգ» հաստատել զենքի շրջանառության ոլորտում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում սկսել են խոսել զենքի շրջանառության վերահսկողության խստացման մասին այն աղմկահարույց դեպքից հետո, երբ մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցավ հրաձգություն: Մեղավորը 19-ամյա նախկին ուսանող Իլնազ Գալյավևն էր: Նա կրակ էր բացել մարդկանց վրա: Ողբերգության արդյունքում 9 մարդ է զոհվել. 7 դպրոցական և 2 ուսուցիչ:

 

Նույն շարքից