Սպորտ 

Հայաստանի բռնցքամարտիկները 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

analitik.am

 

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունից Հայաստանի պատանեկան հավաքականը կվերադառնա 3 բրոնզե մեդալով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Մեր մարզիկներից մեդալակիր են դարձել 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը, «Սևան մարզական միության» սան, 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և Վլադիիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան, 75 կգ քաշային Համլետ Ադամյանը: Նրանք մեդալները կստանան եզրափակիչ մարտերից հետո, որոնք կկայանան հուլիսի 11-ին:

 

Նույն շարքից