Բարի օր Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը պարգևատրել է իր թիկնապահներին /անուններ/

analitik.am

 

Արարատ Միրզոյանը հունիսի 29-ին պարգևատրման մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածը` կարգադրում եմ.

1.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության կազմավորման տարելիցի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին պարգեւատրել.

1) Ազգային ժողովի նախագահի հուշանվերով`

Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին Պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ
Գոռ Վոլոդյայի Կարապետյանին վաշտի հրամանատար, մայոր
Վիգեն Կոնստանտինի Խեչումյանին վաշտի ավագ, ենթասպա
Հարություն Մինասի Մինասյանին կրտսեր տեսուչ, ենթասպա:

2) Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով`

Արմեն Կարապետի Վարդանյանին ԱԺ նախագահի անվտանգության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ
Հարություն Վաչիկի Մնացականյանին բաժանմունքի պետ, մայոր
Արմեն Սաշայի Մխիթարյանին ավագ թիկնապահ, մայոր
Բագրատ Վոլոդյայի Մկրտչյանին գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Հայկ Ռոբերտի Կարապետյանին թիկնապահ, կապիտան
Քրիստինե Հայկի Ասատրյանին սպա-հերթապահ, ավագ լեյտենանտ
Հովհաննես Սարգսի Հակոբյանին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ
Արամ Նշանի Էլոյանին հրամանատար, ավագ լեյտենանտ դասակի
Գայանե Սլավիկի Մանուչարյանին կրտսեր տեսուչ-հերթապահ, ավագ ենթասպա
Արման Աշոտի Հովհաննիսյանին կրտսեր տեսուչ, ավագ ենթասպա:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից