Իրավական Միջազգային 

ՌԴ-ն հանձնել է Սաարբրյուկենում նռնակ պայթեցրած Ադրբեջանի քաղաքացուն

analitik.am

Ռուսաստանի ոստիկանությունը գերմանացի գործընկերներին է հանձնել Ադրբեջանի քաղաքացուն, որը 2016-ին նռնակ է պայթեցրել գերմանական Սաարբրյուկեն քաղաքի զվարճանքի հաստատությունում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան «Դոմոդեդովո» օդանավակայանում կայացավ Ադրբեջանական Հանրապետության քաղաքացի Էլշադ Ազիզովի, նույն ինքը՝ Էլշադ Գուլամմիրզաեւի հանձնումը ԳԴՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին»,- ասել է Վոլկը:

2016-ին Սաարբրյուկեն քաղաքում նա նռնակ է պայթեցրել ժամանցի օբյեկտի մուտքի մոտ, որում մարդիկ են եղել: Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Գերմանացի իրավապահները նրան մեղադրում են սպանության փորձի մեջ:

2018-ին, արդեն Նիժնի Նովգորոդում, նա ձերբակալվել էր երկու կողոպուտի համար: Ազիզովը 3,5 տարի պատիժ է կրել, իսկ ազատվելուց հետո հանձնվել է Գերմանիային:

Նույն շարքից