Միջազգային Ռազմական 

«Թալիբան»-ը հայտարարել է աֆղանական երեք նահանգներում իրենց ուժերի առաջխաղացման մասին

analitik.am

«Թալիբան»-ը հայտարարել է աֆղանական Կանդահար, Ֆարահ և Փարվան նահանգների չորս շրջաններ իրենց վերահսկողության տակ անցնելու մասին։ Հայտնում է ՌիԱ Նովոստին:

Երեք օր առաջ թալիբները  հարձակվել էին  Կալայ Նաու քաղաքի վրա, մտնելով բանտ՝ ազատ են արձակել բոլոր  բանտարկյալներին։ Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով հաղորդվում է, որ 4 մարդ զոհվել է, 77-ը  վիրավորվել։

Անցյալ հինգշաբթի օրը «Թալիբան» շարժման ներկայացուցիչները բանակցություններ են վարել Մոսկվայում: Շարժման անդամներն ասել են, որ չեն հատելու Կենտրոնական Ասիայի պետությունների սահմանները և նախատեսում են պայքարել Իսլամական պետության և թմրանյութերի վաճառքի դեմ:

Նույն շարքից