Միջազգային Քաղաքականություն 

Մոլդովայում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

analitik.am

Մոլդովայում այսօր՝ հուլիսի 11-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Ըստ «Ինտերֆաքսի»՝ ժամը 07: 00-ին երկրում բացվել է 2 000 ընտրատեղամաս։

Եվս 150 ընտրատեղամասեր կբացվեն 36 երկրներում՝ արտերկրում Մոլդովայի քաղաքացիների քվեարկության համար: Բոլոր տեղամասերը բաց են մինչ երեկոյան 21:00:

Գրեթե 3,3 միլիոն ընտրող կարող է մասնակցել ընտրություններին:

Ընտրությունների արդյունքում 101 պատգամավոր կընտրվի չորս տարի ժամկետով: Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։

Պատգամավորական մանդատների համար պայքարում է 20 կուսակցություն, երկու դաշինք և մեկ անկախ թեկնածու: 101 պատգամավորական մանդատ ստանալու համար դիմել է 1791 թեկնածու: Յուրաքանչյուր քաղաքական կազմավորում իրավունք ունի իր ցուցակում առաջադրելու ոչ ավելի, քան 103 թեկնածու:

Ընտրությունները դիտարկելու համար Մոլդովայի ԿԸՀ-ը հավատարմագրել է ավելի քան 2 400, այդ թվում՝ ավելի քան 600 միջազգային դիտորդի:

Նույն շարքից