Հասարակություն Սպորտ 

Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել կայծակնային շախմատի մրցաշարը

analitik.am

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել կայծակնային շախմատի San Fermin Masters Final առցանց մրցաշարում:

Քառորդ եզրափակիչում նա մրցեց 16-ամյա ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատիրովի հետ: Առաջին ութ պարտիաներից հետո գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 4:4: Լրացուցիչ երկու պարտիաներում հաղթողը նույնպես չորոշվեց` 1:1, իսկ ահա «Արմագեդոնում» հայ շախմատիստը հաղթանակ տարավ:

Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի չինացի Դին Լիժենի հետ, որը քառորդ եզրափակիչում 4.5:1.5 հաշվով վստահ հաղթել է իսպանացի Ջեյմի Սանթոս Լատասային:

Կիսաեզրափակիչ են մտել նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ուեսլի Սոն:

Նույն շարքից