Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Դեր Զորում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել

analitik.am

Սիրիայի Դեր Զորի նահանգի Օմար նավթահանքավում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է SANA- ն:

«Դեր Զորի նահանգի արևելքում մի քանի հրթիռ է արձակվել Ալ-Օմար նավթահանքում ԱՄՆ-ի զինված ուժերի բազայի ուղղությամբ: Այնտեղից ծխի ամպեր են բարձրանում», – ասել է գործակալության թղթակիցը։

Նախորդ օրը Սիրիայի այդ նահանգում պայթյուն է որոտացել գազի վերամշակման գործարանում, որը գտնվում է ԱՄՆ ռազմական բազայից ոչ հեռու:

Բացի այդ ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայի արևելքում հարձակման են ենթարկվել: Պենտագոնը հաստատել է այս տեղեկությունը:

Նույն շարքից