Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը նրա մեջ թուլություն է տեսնում. Պոմպեոն՝ Բայդենի մասին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թուլություն է ցուցաբերում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում՝ կապված կիբերհարձակումները կանխելու միջոցների հետ, չնայած նա պետք է ավելի լուրջ վերաբերվի հնարավոր հետևանքներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Ես լսում եմ նախագահ Բայդենի ելույթը և համոզված եմ, որ Պուտինը նրա մեջ թուլություն է տեսնում: Նա տեսնում է նախագահի, ով իրեն ասում է հետևյալը՝ ահա 16 օբյեկտի ցուցակ, որոնց չպետք է դիպչեք»,-Fox News-ի հետ զրույցում ասել է Պոմպեոն։

Միևնույն ժամանակ, Բայդենն ինքը հազարավոր այլ օբյեկտներ է բացում հնարավոր հարձակման համար, նշել է նախկին պետքարտուղարը:

Վաշինգտոնը պետք է խոսի ավելի լուրջ և ավելի արագ հետևանքների մասին, քանի որ դրանք իրականացնելը դժվար չէ: ԱՄՆ-ին դրա համար պետք չէ զորքերի զանգվածային մոբիլիզացիա կամ նմանատիպ այլ բան, ուստի անհրաժեշտ է նախապատրաստվել, ասել է Պոմպեոն:

«Ռուսաստանի ժողովուրդը պետք է ցավ տեսնի, Ռուսաստանի կառավարությունը պետք է ցավ տեսնի: Մենք դրա հնարավորությունն ունենք: Խոսքն առաջնորդների մասին է, ովքեր մտածում են ճիշտ ռազմավարության մասին, և այն այնուհետև իրականացնում են մեծ եռանդով»,-եզրափակել է Պոմպեոն:

 

Նույն շարքից