Միջազգային Քաղաքականություն 

Ավստրալիան իր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից

analitik.am

 

 

Ավստրալիայի ամբողջ զորքը դուրս է եկել Աֆղանստանից: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դատոնը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այս պահին այս արշավն ավարտվել է: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ մենք այլ արշավների չենք մասնակցելու Միացյալ Նահանգների հետ»,-ասել է Դատոնը և պարզաբանել, որ դա պետք է բխի Ավստրալիայի կամ նրա դաշնակիցների շահերից:

Նախարարը նաև նշել է, որ Ավստրալիան կմնա Աֆղանստանի դաշնակիցն ահաբեկչության դեմ պայքարում նույնիսկ երկրից իր զինվորականների դուրսբերումից հետո:

 

 

Նույն շարքից