Քաղաքականություն Ֆեյսբուք 

Երբ անցյալ տարի, 2020թ․ ղժղժղանը ջախջախում էր ՍԴ-ն, ինչու՞ ձեր ողջ ուժերով չպաշտպանեցիք նրան․ Չէ՞ որ ՍԴ-ն քայքայվում էր և՛ Արցախի հանձնումը վավերացնելու, և՛ այսօրվա համար

analitik.am

Անցյալ տարի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ պարզվեց, որ Հայաստանի բռնապետիկն իր «հպարտ» ժողովրդից գաղտագողի, գիշերվա մթության քողի տակ ստորագրեց կապիտուլյացիան, հազարավոր զայրացած մարդիկ դուրս եկան ինքնաբուխ բողոքի։ Հավաքվածները չունեին առաջնորդ, ով նրանց կկազմակերպեր, կուղղորդեր հետագա քայլերը։ Հավաքին ներկա չէր ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Այդ հետագայում պիտի ստեղծվեր «Հայրենիքի փրկության կոմիտեն» բաղկացած տասնյակ, միմյանց խանդող և չվստահող «կուսակցություններից»։

Ամեն դեպքում ժողովրդի արժանապատվություն ունեցող և պայքարի պատրաստ հատվածը հավատաց նրանց և մասնակցեց բողոքի հավաքներին՝ ամեն օր հուսալով որևէ վճռական քայլի։ Սակայն ընդդիմությունը գնալով փակուղային «սահմանադրական» ճանապարհով, հավաքվածներին ոգևորում էր, հույսը դնելով մեկ ԳՇ-ի պետ Օնիկ Գասպարյանի վճռականության, մեկ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի սկզբունքայնության, մեկ իմքայլականների ապաշխարհման, հետագայում ղժղժանի կազմակերպած «ընտրությունների», այսօր էլ խեղճուկրակ Սահմանադրական Դատարանի վրա։

Հարգելի ընդդիմադիրներ, երբ անցյալ տարի, 2020թ․ ղժղժղանը ջախջախում էր ՍԴ-ն, ինչու՞ ձեր ողջ ուժերով չպաշտպանեցիք նրան։ Չէ՞ որ ՍԴ-ն քայքայվում էր և Արցախի հանձնումը վավերացնելու և այսօրվա համար։ Իսկ դուք, այսօր այդ, առանց այն էլ սարսափած կառույցից հերոսություն եք պահանջում, ինքներդ ընդունակ չլինելով կատարել նույն հերոսությունը։

 

Ավետիք Իշխանյան

Նույն շարքից