Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Թալիբանի» հետախուզության ղեկավարին

analitik.am

Աֆղանստանի անվտանգության ուժերի օպերատիվ աշխատակիցները ոչնչացրել են «Թալիբան» շարժման հետախուզության ծառայության ղեկավար Քարի Շահասիին: Այս մասին ասվում է երկուշաբթի Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործողությունն իրականացվել է անցած գիշեր Լոգար նահանգի Մուհամադ Աղահի շրջանում։ Միաժամանակ ձերբակալվել են Շահասիի երկու ենթականեր, նշվում է հայտարարության մեջ:

Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ էր վերցրել Աֆղանստանի շրջանները՝ հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ - ի եւ Պակիստանի հետ սահմանի երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին: Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամմադ Ահմադզայը հայտարարել է, որ բանակի համար առաջնահերթությունը՝ թալիբներից երկրի հիմնական քաղաքները, սահմանային անցումներն ու մայրուղիները պաշտպանելն է: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել այն հիմնական ճանապարհները, որոնցով ընթանում է ապրանքների արտահանումը, իսկ հետո՝ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա:

Նույն շարքից