Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը շնորհավորական ուղերձում շփոթել է նախագահին և վարչապետին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի առաջնորդ Միլո Ջուկանովիչին՝ շփոթելով նրան երկրի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչի հետ: Ուղերձի տեքստը հրապարակել է Չեռնոգորիայի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Սպիտակ տան ղեկավարը շնորհավորել է Ջուկանովիչին Չեռնոգորիայի պետականության օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 13-ին, ինչպես նաև երկրի ՆԱՏՕ-ին անդամակցության չորրորդ տարեդարձի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ձեզ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության չորրորդ տարեդարձի կապակցությամբ: Չեռնոգորիայի ներկայությունը զարգացնում է դաշնակիցների համատեղելիությունը և ամրապնդում տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, կարևոր էր լսել ձեր ներածությունները Բրյուսելում կայացած մեր վերջին գագաթնաժողովի ժամանակ»,-ասված է հեռագրում:

Հարկ է նշել, որ Ջուկանովիչը չի մասնակցել Բրյուսելում հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Վարչապետ Կրիվոկապիչն է մեկնել այս հանդիպմանը:

 

 

Նույն շարքից