Միջազգային Քաղաքականություն 

Ում մեղքով է Ուկրաինան դարձել Եվրոպայի ամենաաղքատ երկիրը․ Պուտինը փակագծեր է բացել

analitik.am

 

Ուկրաինայի ղեկավարությունը վատնել է սերունդների ձեռքբերումները և մեղավոր է այն բանի համար, որ երկիրը դարձել է ամենաաղքատը Եվրոպայում: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում:

«Նույնիսկ կորոնավիրուսի համաճարակից առաջ՝ 2019 թվականին, Ուկրաինայում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մակարդակը 4000-ից պակաս էր: Սա ցածր է Ալբանիայից, Մոլդովայի Հանրապետությունից և չճանաչված Կոսովոյից:

Ուկրաինան այժմ ամենաաղքատ երկիրն է Եվրոպայում: Ո՞վ է դրա մեղավորը: Մի՞թե Ուկրաինայի ժողովուրդը: Իհարկե ոչ: Հենց Ուկրաինայի իշխանություններն են վատնել և թույլ տվել, որ շատ սերունդների նվաճումներն իզուր լինեն»,-գրել է Ռուսաստանի նախագահը:

 

 

Նույն շարքից