Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Տո ոնց ես այդպիսի բան ասում, ինչպես կարելի է նման բան ասել. Թաթոյանը մեր որոշ պաշտոնյաների հայտարարությունները նվեր անվանեց ադրբեջանցիներին

analitik.am

 

Մենք ունենք պաշտոնյաներ, ովքեր իրենց հայտարարություններով պարզապես նվեր են մատուցում ադրբեջանական իշխանություններին խախտումները ցույց տալու հարցում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Որպես օրինակ՝ Թաթոյանը խոսեց հուլիսի 5-ին Գեղարքունիքում տեղի ունեցած փոխհրաձգության մասին, ինչը հաստատեց ՊՆ-ն: Միջադեպի արդյունքում մենք վիրավոր զինվոր ունեցանք:

Թաթոյանն ասաց, որ կրակոցները եղել են այն վայրում, որտեղ ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ մայիսի 12-13-ից հետո. «Մենք փաստահավաք աշխատանքներ կատարեցինք, հաստատվեց այն փաստը, որ եղել են կրակոցներ:

Ավելին՝ սարատեղիներում լսվել է կրակոցների ձայնը, մենք ահազանգեր էինք ստացել մարդկանցից»:

«Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ ուղղորդված հարց է տվել Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին, թե ադրբեջանցիները խոչընդոտում են արդյո՞ք գյուղացիների բնական կյանքը:

Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ չէ, գյուղացիները նույնիսկ այդ կողմ չեն էլ գնում: Տո ոնց ես այդպիսի բան ասում: Ինչպես կարելի է նման բան ասել, երբ ես ինքս եմ եղել այդ վայրում:

Ադրբեջանցի զինվորականները նստած են հենց այն վայրում, որտեղ մեր արոտավայրերն են, որտեղ գյուղացիները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, իրենց անասնագոմերից:

Իսկ ղեկավարն ասում է, որ գյուղացիներն այդ կողմ չեն գնում: Դե բա չեն գնա, քանի որ ադրբեջանցի զինվորականներն այնտեղ են»,-ասել է նա:

Թաթոյանի խոսքերով, եթե վարչական շրջանի ղեկավարն է նման հայտարարություններ անում, երբ ինքը գնա միջազգային հարթակներում հայտարարի, որ ադրբեջանցի զինվորականները խախտում են մեր քաղաքացիների իրավունքները, այնտեղ կասեն, որ գյուղապետն այլ բան է ասում:

Նույն շարքից