Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին արձագանքել է Ուկրաինային վերաբերող Պուտինի հոդվածին

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը: Զելենսկին ուրախ է, որ նյութը հրատարակվել է, այդ թվում՝ ուկրաիներեն, և նա առաջարկել է քննարկել հոդվածի թեզերն անձամբ:

«Ինձ թվում է՝ կարևոր է, որ մենք կարողանանք խոսել որոշ բաների մասին, և, ի դեպ, որոնց մասին նա գրել է: Հավանաբար, ես նրան կտրամադրեի շատ նյութեր, որոնք կարող են օգտագործվել նաև մեկ այլ հոդվածում, ապագայում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին:

Նա հավելել է, որ դեռ չի հասցրել կարդալ ամբողջ հոդվածը, բայց խոստացել «մանրամասն» վերլուծել այն:

 

Նույն շարքից