Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է ներկայացրել

analitik.am

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հաստատել է, որ ինքը ներկայացրել է պաշտոնից ազատման դիմում:

Այս մասին ասված է նախարարության կայքում հրապարակված  հաղորդագրության մեջ:

«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» Ուկրաինայի օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին՝ հրաժարականի դիմում եմ ներկայացրել Ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին», – հայտարարել է Ավակովը:

Ավակովը նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ՆԳՆ աշխատակազմին՝ «համատեղ աշխատանքի համար»:

Ավակովի հրաժարականի որոշման պատճառը չի նշվում:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գերագույն ռադան հուլիսի 15-ին կքննարկի ՆԳՆ ղեկավար  Արսեն Ավակովի պաշտոնանկության հարցը։

Նույն շարքից