Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն ավելի քան 95%-ով ավարտել է Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը

analitik.am

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման գործընթացը գրեթե ավարտված է:

«Մենք դուրսբերման գործընթացն ավարտել ենք ավելի քան 95% -ով»,- հայտնում է  ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  հրամանատարության հայտարարությունը:

Նշվում է նաև, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործընթացը շարունակվում է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 31-ին կավարտի Աֆղանստանից իր զորքերի դուրսբերումը:

Նույն շարքից