Միջազգային Քաղաքականություն 

Ավարտվել է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը. այն տևել է ավելի քան 5 ժամ

analitik.am

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումն ավարտվել է, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում և ձգվել է ավելի քան 5 ժամ: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Երկու երկրների ղեկավարները հանդիպումն անցկացրել են Կոնստանտինովյան պալատում: Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են տնտեսության ոլորտում իրավիճակը, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները: Բելառուսի նախագահն ուշադրություն է հրավիրել Արևմուտքի կողմից շարունակվող ճնշումների վրա: Նա ընդգծել է, որ պատժամիջոցների պայմաններում երկրին հաջողվում է ոտքի վրա մնալ Ռուսաստանի հետ պահպանվող կապերի շնորհիվ:

Սա 2021 թվականին Պուտինի և Լուկաշենկոյի 4-րդ հանդիպումն էր:

Նույն շարքից