Միջազգային Քաղաքականություն 

Վենեսուելան հայտարարել է Հայիթիի նախագահի սպանության և Մադուրոյի դեմ մահափորձի միջև կապի մասին

analitik.am

 

Անվտանգության CTU Security ընկերությունը, որը, նախնական տվյալների համաձայն, կապված է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզիին սպանած անձանց հետ, 2018 թվականին մասնակցել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին: Այս մասին հայտարարել է երկրի Ազգային ասսամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը:

«Մենք տեղեկություններ ունենք, որ Անտոնիո Իտրիագոյի գլխավորած անվտանգության այս ընկերությունը ներգրավված է եղել2018 թվականի օգոստոսի 4-ին Նիկոլաս Մադուրոյի դեմ անհաջող մահափորձի մեջ»,-ասել է Ռոդրիգեսը մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Նույն շարքից