Բարի օր Քաղաքականություն 

Ով է նշանակվելու ԱԽ քարտուղար՝ փոխարինելով Արմեն Գրիգորյանին

analitik.am

 

Բոլոր համապատասխան պաշտոնների մասով համապատասխան քննարկումներ տեղի են ունենում, բայց դրանց մասին այս փուլում չեմ կարող որևէ բան ասել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է նշանակվելու է ԱԽ քարտուղար:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԱԽ արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ:

Արդյո՞ք իշխող քաղաքական թիմի համար հենց Արմեն Գրիգորյանն է: Ավինյանը նշել է, որ ժամանակի ընթացքում բոլոր նմանատիպ հարցերը փաստի արձանագրմամբ կֆիքսվեն:

Ավինյանը, խոսելով այն մասին, թե ինչպես է ինքը վերաբերվում այս նշանակմանը, նշել է, որ իրականում ԱԳՆ-ում քաղաքական նշանակման կարիք կա:

Նրա խոսքերով, սա ընդհանուր առմամբ դրական նշանակում է:

 

 

Նույն շարքից